Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ» բողոքի ակցիան խաղաղ բնույթ է կրելու

Ապրիլ 18,2014 19:51

«Այսօր մեր պահանջը հստակ է՝ պահանջ  նախագահից, որպեսզի նա Սահմանադրության իրեն ամրագրված պարտականությունները պատշաճ կատարի»,- այսօր՝ ապրիլի 18-ին, մինչ ՀՀ նախագահի նստավայրի  դիմաց բողոքի ակցիա սկսելը հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ  Դավիթ Մանուկյանը:

Նա նշեց, որ նախաձեռնության անդամները քաղաքի տարբեր մասերից՝ խմբեր կազմելով երթով  գալիս են դեպի նախագահի նստավայր:  Դավիթ Մանուկյանի խոսքերով՝ բողոքի ակցիան խաղաղ բնույթ է կրելու:

IMG_1129

Aravot.am-ի այն հարցին, թե ՕԵԿ-ը միանալո՞ւ է շարժմանը Դավիթ Մանուկյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գալ եւ միանալ իրենց շարժմանը, ուրիշ հարց է հասարակությունը կընդունի՞ իրենց, թե՞ ոչ.

«Էական չէ քաղաքացու կուսակցական պատկանելիությունը, եթե նա ուզում է պայքարի ոչ մեկը ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իրավունք չունի արգելել նրան: Մենք միշտ բաց ենք եղել. երբեք խտրական չենք եղել: Իսկ ինչպիսի՞ն կլինի հանրության վերաբերմունքը, դա արդեն բոլորին հայտնի է»

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930