Խոսելով ֆուտբոլի Իսպանիայի «Արքայական գավաթի» խաղարկության եզրափակչում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի զարգացրած արագության մասին, երբ վալիացին ձախ եզրում շրջանցելով «Բարսելոնի» պաշտպանին, գրավեց կատալոնցիների դարպասը՝ հաղթանակ բերելով Արքայական ակումբին, ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը չի թաքցրել հիացմունքը: «Փայլուն գոլ: Բեյլը ֆանտաստիկ արագություն զարգացրեց՝ պաշտպանին իր թիկունքի ետեւում թողնելով եւ դարպասապահ Խոսե Մանուել Պինտույի ոտքերի արանքով գոլի հեղինակ դառնալով: Վազքի այդպիսի արագության կնախանձի ամեն մի արագավազորդ», – օլիմպիական՝ վեցակի եւ աշխարհի՝ ութակի չեմպիոնի խոսքերը մեջբերել է իսպանական «Marca»-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ aceshowbiz.com-ի