Դժվար է նայել, թե պատերազմից առաջ ինչպես է ուկրաինացի հրամանատարը իր զինվորներին ասում, թե ռուսական բանակն այնքան ուժեղ է, որ նրա հետ պատերազմելն անիմաստ է, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ վստահեցնելով, որ ամբողջ աշխարհն է Ուկրաինային կոչ անում գործի անցնել, այդ թվում՝ պացիֆիստները (խաղաղասերները): Փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Եվրոպայի խոշորագույն պետությունը մասնատում են: Եթե այսպես շարունակվի դուք ամեն ինչ կկորցնեք, իսկ Պուտինը կանգ չի առնի», – ասել է նա՝ օրինակ բերելով ռուս-վրացական պատերազմը, – «Եթե ես 2008թ. ռուսական բանակին դիմակայելու հրաման չտայի, հիմա մենք չէինք ունենա ո՛չ մայրաքաղաք, ո՛չ պետություն: Մեր բանակը 10 անգամ փոքր է ուկրաինականից, և, այնուամենայնիվ, մենք որոշեցինք դիմակայել»:
Սահակաշվիլին կոչ է արել Ուկրաինայի արևելքի բնակիչներին իրենց հայրենիքը պաշտպանելու հնարավորություն տալ՝ խայտառակություն անվանելով այն, որ «20 հոգի գրավում են պետական նշանակության շենքերը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ