Ապրիլի 18-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանի հարց ու պատասխան հանդիպումը լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում Թվիթերի փոխնախագահը պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադարձավ այս շաբաթվա ընթացքում կայացած հանդիպումներին, դասընթացներին, խոսեց ապագա ծրագրերի մասին:
Լրագրողների հետ հանդիպումից հետո Րաֆֆի Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կվարի դասախոսություն` ծրագրային մշակման կառավարման թեմայով: «Այն, ինչ կարևոր է» խորագրով դասախոսությանը մեր հայրենակիցը կներկայացնի Թվիթերում իր աշխատանքային փորձառությունը:
Հիշեցնենք, որ Թումոյի խորհրդի անդամ և Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը Թումոյի հրավերով ապրիլ 12-ից Հայաստանում է: Մեկշաբաթյա այցի ընթացքում Րաֆֆի Գրիգորյանը անց է կացրել ծրագրավորման երկու դասընթաց, հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների և կառավարության անդամների հետ:
Հանդիպման մանրամասների ու հանրային դասախոսության մասին՝ հաջորդիվ:
Կարդացեք նաև
Սյունե Սևադա