Լրահոս
Օրվա լրահոսը

Корреспондент. Ռուսաստանը Ժնևում չի խոստովանել արևելքում ռազմական ներկայության մասին. Ուկրաինայի ԱԳՆ

Ապրիլ 18,2014 18:04

Ժնևի բանակցությունների ժամանակ Ռուսաստանը չի խոստովանել Ուկրաինայի արևելյան շրջանների իր ռազմական ներկայության մասին, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Փոխանցում է «Կորեսպոնդենտ» լրատվականը:

«Մենք քննարկում էինք այդ հարցը, մենք պայքարում էինք, մենք ունեինք բոլոր ապացույցները: Սակայն այդ ապացույցները պարոն Լավրովին ներկայացնելու անհրաժեշտություն չկար, քանի որ հենց սկզբից ռուսական կողմը հերքում էր դա», – ասել է նա ապրիլի 18-ին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվել է Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերի ներկայության հարցը:

Դեշչիցան հիշեցրել է, որ ռուսական կողմը նույնպես հերքում էր Ղրիմում իր զորքի ներկայության մասին տեղեկությունները, սակայն ապրիլի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է դա:

 

Ժնևի հանդիպումը, որին մասնակցել է Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան տեղի ունեցել ապրիլի 17-ին: Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համատեղ հայտարարություն, որը Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների զինյալներին հորդորում է հանձնել զենքերը:

Այդուհանդերձ, Դեշչիցան հայտնել է, որ իրենք մտադիր չեն դադարեցնել զինված խմբավորումների դեմ հատուկ գործողությունները և դրա շարունակականությունը կախված է Ժնևի հայտարարության գործնական իրականացումից:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930