Այսօր ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը նախկինում ՕԵԿ-ական էր, այժմ՝ ԲՀԿ-ական, խուսափեց գնահատականներ հնչեցնել ՕԵԿ-ի` ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն չկազմելու մասին ` ասելով. «Եկեք էս քաղաքական հարցերից զերծ մնանք, ես չպատասխանեմ այդ հարցին, իրենց կուսակցական խնդիրն է, որոշումն է, դուրս են գալիս, հիմա ես ի՞նչ պատասխանեմ»:
Լրագրողներից մեկը համառորեն շարունակեց` Սամվել Բալասանյանից հետաքրքրվելով, թե այդուհանդերձ տեսնո՞ւմ է ՕԵԿ-ին ընդդիմադիր դաշտում, ասենք ԲՀԿ-ի հետ համագործակցելիս, որին ի պատասխան, սակայն, Գյումրու քաղաքապետը հիշեցրեց, որ իր գլխավորած կառույցը ապաքաղաքականացված է: «Եթե ժամը 6-ին լիներ, կպատասխանեի»,- ասաց քաղաքապետը` ի նկատի ունենալով այն, որ ինքն ու քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքականությամբ զբաղվում են միայն աշխատանքային ժամի ավարտից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև