Անկախ Հայաստանի՝ ՄՄ անդամակցելու որոշումից, Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը մեր երկրի հետ։
Այս մասին հայտնեց «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» ՀԿ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան՝«Ինչ է սպասվում ԵՄ-Հայաստան հարաբերություներին» թեմայով քննարկմանը։
Ըստ պարոն Օչոայի՝ հնարավոր է անգամ հրաժարվել ավանդական մոտեցումներից։ Այսինքն՝ քննարկել կնքված համաձայնագրերի նախ իրավական հիմքը, ապա բովանդակությունը։
Եվրամիությունը մեր տարածաշրջանում իր շահերն ունի, որի պատճառով շարունակում է հարաբերությունները Հայաստանի հետ։ Վստահ է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ