Ռուսաստանը ստիպված է ստորագրել Ժնևի քառակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված հայտարարությունը, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Ռուսաստանը ստիպված է ստորագրել հայտարարությունը և դատապարտել ծայրահեղականությունը, որին Ռուսաստանի Դաշնությունն այսօր փաստացի աջակցում է: Ստորագրելով այդ փաստաթուղթը՝ Ռուսաստանը փաստորեն դիմում է այդ «խաղաղ ցուցարարներին», որոնց ձեռքին ավտոմատներ և հրթիռային համակարգեր են, պահանջելով՝ անհապաղ զինաթափվել և հանձնել զենքերը», – ասել է Յացենյուկը ապրիլի 18-ին Ուկրաինայի խորհրդարանում՝ նշելով, որ Ժնևյան հայտարարությունից Ուկրաինան մեծ սպասելիքներ չունի:
Ապրիլի 17-ին Ժնևում կայացած քառակողմ (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրամիություն, Ուկրաինա) հանդիպման արդյունքում արտաքին գործերի նախարարները ընդհանուր հայտարարությամբ են հանդես եկել: Ձեռք բերված փաստաթղթում ասվում է, որ բոլոր զինվորական խմբավորումները պետք է զինաթափվեն եւ բոլոր ապօրինաբար գրավված շենքերը, փողոցները, հրապարակները ազատեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ