Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ-ն անվավեր ճանաչեց Փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքն արգելափակող պահանջը. «Փաստինֆո»

Ապրիլ 18,2014 16:22

Սահմանադրական դատարանն այսօր բավարարեց քաղաքացի Գևորգ Սլոյանի դիմումը և Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց նրա կողմից վիճարկվող օրենսդրական դրույթը:

Դիմողը վիճարկել էր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը, ըստ որի, մասնավորապես, Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ունեցող անձը:

Ըստ Գ.Սլոյանի, օրենքը Փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ ձեռք բերելու համար նախատեսելով Հայաստանում սահմանված որակավորման երեք աստիճաններից երկուսից մեկի՝ բակալավր կամ դիպլոմավորված մասնագետ, առկայության պահանջը, խտրական վերաբերմունք է սահմանում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող անձանց նկատմամբ, ինչը չունի որևէ օբյեկտիվ և ողջամիտ արդարացում և չի հետապնդում իրավաչափ նպատակ:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930