Այսօր «Երեւանի աշխարհաքաղաքական ակումբը» քննարկում էր կազմակերպել մի թեմայով, որն, ըստ ակումբի, անմիջական առնչություն ունի Հայաստանի անվտանգության հետ: Քննարկման թեման էր՝ «Աշխարհաքաղաքական, քաղաքակրթական եւ գաղափարախոսական գործիքների կիրառումը ուկրաինական ճգնաժամում»: Քննարկմանը հրավիրված էին ոռւսամետ կողմնորոշմամբ գործիչներ, հասարակական կազմակերպության անդամներ:
Ակումբը սկսեց քննարկումը ռուսերեն լեզվով, պատճառաբանելով, թե ազգությամբ ռուս հյուրեր կան դահլիճում: Aravot.am-ի դիտարկմանը` Հայաստանում պետական լեզուն հայերենն է, գուցե քննարկումը հայերեն լեզվով անցկացվի, իսկ ռուս հյուրերի համար թարգմանիչ տրամադրվի՝ «Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի» անդամ Արման Բոշյանն առանց առարկելու անցավ հայերենի, իսկ ահա նույն ակումբի նախագահ Ռուբեն Բարենցը քննարկումը շարունակեց ռուսերեն:
Ռուբեն Բարենցից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւս խոսեց ռուսերեն լեզվով: Aravot.am-ը նորից հետաքրքրվեց` ինչո՞ւ են քննարկումը վարում օտար լեզվով եթե դահլիճում բոլորը հայ են եւ ռուս ազգի ընդամենը մեկ ներկայացուցիչ կա` ՌԴ դեսպանատան աշխատակիցը: Քննարկման մասնակիցներին ակնհայտորեն դուր չեկավ մեր հարցը, քանի որ մասնակիցներից Ռուբեն Բարենցը, մեր այն դիտարկմանը, որ հնարավոր է ես, կամ մեկ ուրիշը ռուսերեն չեն հասկանում, կշտամբեցին, թե ում դուր չի գալիս, կամ` ով չի հասկանում` թող դուրս գա դահլիճից: Վաղարշակ Հարությունյանն էլ ասաց, որ դա իր իրավունքն է եւ ինչ լեզվով կուզի կխոսի:
Ազգային անվտանգությանն առնչվող թեման, այսպիսով, հիմնականում քննարկվում էր օտար լեզվով: հարկե, ընթացքում եղան նաեւ հայերեն լեզվով խոսողներ:
Կարդացեք նաև
Դահլիճում ներկա քաղաքական-հասարակական գործիչների մեծ մասն այնպես ոգեւորովեց, որ պարոն Հարությունյանն ու Բարենցը ռուսերեն լեզվին նախապատվությունը տվեցին, գլխով դրական նշաններ էին անում ռուսալեզու խոսողներին, իսկ մեզ՝ կշտամբող ռեպլիկներ անում:
Ուշագրավ է, որ «Հայրենիք եւ պատիվ» անունը կրող կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը ռուսերեն լեզվով խոսելը պատճառաբանեց ոչ թե, որ իրեն հարմար է այդ լեզվով խոսել, կամ ինչ- որ առումով հասկանալի կլիներ, եթե քաղաքական գործիչն ասեր, որ հայերենին լավ չի տիրապետում, սակայն, վերջինս հայացքը սեւեռելով Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին, ասաց, որ Ռուսաստանի եւ ռուս ազգի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով է ռուսերեն խոսում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Սրանք հենց այն “հինգերորդ շարասյունն” են, որը ոչ հայրենիք ունի, ոչ էլ պատիվ:
Ազգային անվտանգությունն ամենից առաջ Հայոց Լեզուն է, մանավանդ, մեզ նման անհետացող ազգի պարագայում…. ժողովրդական առածը , թե ճիշտ է այն դեպքում , երբ նույն այդ լեզուների իմացությունը ծառայում է քո ազգի շահերին, այլ ոչ թե՝ օտարին հաճոյանալու համար … դրա փոխարեն թարգմանիչ թող աշխատեր….Ժամանակին , երբ Վենետիկի Մխիթարյան միաբանները ստեղծեցին հռչակավոր հանդեսը, տիրապետում էին 20-ից ավելի օտար լեզուների / չափազանցված չէ, հայտնի փաստ է/ ….Բայց նրանք այդ ամենը ծառայեցրեցին աշխարհին Հային ճանաչել տալու, հայագիտությունը զարգացնելու և ազգային ծրագրեր իրականացնելու գործին…Ի՞նչ է նշանակում ՝խոսենք ռուսերեն՝ ռուսաստանցի հյուրի հանդեպ հարգանքից ելնելով….
Իսկ ինչ գործ ունի Համահայկական Ծնողական Կոմիտեի նախագահ Արման Բոշյանը այս հանդիպմանը և ինչու է խոսում ՌՈՒՍԵՐԵՆ ? Ավանդական արժեքներ քարոզողը մոռացել է, որ իր լեզուն հայերենն է ?
մեղք են ուղղակի էս հայ մուժիկները, ինչքան պիտի մտքով թշվառ լինեն, անինքնասեր, որ սենց իրար հերթ չտալով ռուսերեն որոճան. դուք որ ձեզ չսիրեք, ռուսը կզզվի.. ու ճիշտ կանի
Կեղծ բարեպաշտ հավաքածո:
Քննարկումը շատ ավելի վտանգավոր եզրեր է պարունակում, քան լեզուն:
1. Ռուսական ԿԳԲ-ն ակտիվացրել է ագիտացիոն աշխատանքները, մեզ էլի թշնամացնելու են ում հետ ուզեն…
2. փչացած <> նորից խաղի մեջ է մտել ու հստակ հակահայ պատվերներ է կատարում, խոսքը վերաբերվում է անխտիր բոլոր ներկաներին, բացառությամբ թերևս լրագրողներին,
Իսկ լրագրողները կարող են օգտակար գործ անել, և այսպիսի ակնհայտ պատվերով համերգներն ընդհանրապես չլուսաբանեն և քննարկման առարկա չդարձնեն: