Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը

Ապրիլ 18,2014 15:59

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Ողջունելով հյուրին՝ Ա. Աշոտյանը կարևորել է հայ-ռումինական կրթական հարաբերությունները՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված համագործակցության փորձ:

Մասնավորապես, Ա. Աշոտյանն ընդգծել է միջպետական ծրագրերի ու Բոլոնիայի գործընթացի շրջանակում ծավալված համագործակցությունը՝ նշելով, որ 2012թ-ին Բոլոնիայի քարտուղարությունը Երևանին փոխանցվել է Բուխարեստից: Ա. Աշոտյանի խոսքով՝ հայկական կողմի համար օգտակար է եղել Ռումինիայի կուտակած փորձը: “Այս համագործակցության ընթացքում հայկական և ռումինական կողմերի միջև գործընկերային շատ լավ հարաբերություններ են ձևավորվել, որը կարող է ամուր հիմք հանդիսանալ հետագա համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար”,- նշել է Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ Բոլոնիայի երևանյան նախարարական գագաթաժողովը նախատեսված է 2015 թվականին: ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը երկկողմ կրթական կապերի ամրապնդման համատեքստում կարևորել է Ռումինիայում հայկական համայնքի գոյությունը, և գոհունակությամբ նշել, որ ռումինական կողմի աջակցությամբ Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը: Ա. Աշոտյանն առաջարկել է նաև հետագա համագործակցության շրջանակում համատեղ գիտակրթական ծրագիր իրականացնել:

Կարևորելով հատկապես կրթության ու մշակույթի գերակայությունը երկու երկրների հարաբերություններում՝ դեսպան Վասիլեն ընդգծել է ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող Ռումինիայի հայկական համայնքի գոյության փաստը: Դեսպանը շեշտել է, որ պատրաստ է աջակցել հայկական կողմի բոլոր նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի իրականացման, միջբուհական և ուսանողների փոխանակման ծրագրերին վերաբերող հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930