Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ն ընդդիմությո՞ւն, թե՞ «երկրորդ» ԲՀԿ

Ապրիլ 18,2014 15:57

«Առայժմ ՕԵԿ-ին չեմ տեսնում ընդդիմադիր դաշտում»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՕԵԿ-ին տեսնո՞ւմ է ընդդիմադիր դաշտում, այդ ուժն ունի՞ այդքան ինքնուրույնություն, այսպես պատասխանեց քաղաքական գործիչ Վարդան Բոստանջյանը:

Նշենք, որ ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից և օրակարգում է Արթուր Բաղդասարյանի՝ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարվելու հարցն է, մանավանդ որ արդեն շրջանառվում են լուրեր, թե Արթուր Բաղդասարյանը հրաժարականից հետո գլխավորելու է ՀԱՊԿ ակադեմիան:

Ի՞նչ էր նշանակում ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու քայլը և արդյոք այն կապվա՞ծ էր նրա հետ, որ մերժվեց` Արթուր Բաղդասարյանի վարչապետ նշանակվելու ցանկությունը, պարոն Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Հասկանալի էր, որ կտրուկ մերժում եղավ այդ առումով, որը ամենայն հավանականությամբ հանգեցրեց նրան, ինչին հանգեցրեց: Մնացածը  բնականաբար արդեն մնաց վարագույրների հետևում, մենք չիմացանք»:

Մեր հստակեցմանը` արդյոք Արթուր Բաղդասարյանը հրաժարական կտա՞, քանի որ դեռ հստակ չէ այդ որոշումը ու ՕԵԿ-ից հայտարարել են, որ դեռ քննարկում են մարզային կառույցների հետ, պարոն Բոստանջյանն արձագանքեց. «Ինչպես բարձրաձայնվեց, այդ հարցը քննարկում են տարածքայիններում և եթե այնտեղ համաձայնեն հրաժարականի հետ, այդ հրաժարականը կլինի, եթե ոչ` հրաժարական տեղի չի ունենա»:

ՕԵԿ-ի` կոալիցիայի դուրս գալու վերաբերյալ ակնարկների շարքում է այն, թե իբր ՕԵԿ-ի այս քայլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սցենարն էր: Նա ցանկանում է ՕԵԿ-ը դարձնել այսպես կոչված երկրորդ ԲՀԿ, քանի որ այդ ուժը այլևս իշխանության այն վերահսկողության տակ չէ, ինչ նախկինում էր: Վարդան Բոստանջյանը ձեռնպահ մնաց այս հարցին լիարժեք պատասխանելու և կարճ ասաց. «Այդպիսի բան չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930