Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մասնակից միակ աղջիկը` 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, այսօր երկրորդ հաղթանակը տարավ: Համառ ու դժվարին պայքարում նա մրցավարների որոշմամբ 2:1 հաշվով պարտության մատնեց Չինաստանի ներկայացուցիչ, աշխարհի արդեն նախկին չեմպիոն Յուան Չանգին` վրեժխնդիր լինելով առաջին հանդիպումում կրած պարտության դիմաց: Յուան Չանգը ոչ միայն զրկվեց չեմպիոնի տիտղոսից, այլեւ դուրս մնաց հետագա պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ՀԲՖ մամուլի ծառայության