Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցին հարակից «Սիրո արահետ» այգու նստարաններից մեկի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «Վալտեր» տիպի օդամղիչ ատրճանակ, 2 նռնակ` պայթուցիչներով, 12,7 մմ տրամաչափի 7 և 5,45 մմ տրամաչափի 240 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
ՀՀ ոստիկանություն