Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Կարինե Դանիելյանի՝ հաճախ հուշարձանները քանդում են և փոխարենը կառուցում բիզնես կենտրոններ

Ապրիլ 18,2014 15:35

Ապրիլի 18-ին «Ելակետ» մամուլի ակումբի հյուրերն էին հասարակական գործիչ, բնապահպան Կարինե Դանիելյանը և «Հայոց թանգարան» հուշարձանների պահպանության նախաձեռնության կազմակերպիչներ Աղվան Ասոյանը և Գոռ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ը համարվում է հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օր:

Մամլո ասուլիսի ժամանակ հյուրերն անդրադարձան այնպիսի հարցերի, ինչպիսիք են հուշարձանների ներկայիս վիճակը, հուշարձանների շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Կարինե Դանիելյանը իր խոսքի մեջ նշեց, որ շատ հաճախ հուշարձանները քանդում են և փոխարենը կառուցում բիզնես կենտրոններ:

Նա մեծ ուրախությամբ ասաց, որ ապրիլի 16-ին քաղաքապետարանում նոր պեղումների ցուցահանդես էր, որի ժամանակ պատմեցին այդ պեղումների պատմությունը. Շենգավիթի շրջանում գտնվող՝ Արգավանդ և Շիրակի փողոց, Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտա ճանապարհը միացնող տարածքում կարող էին լինել հետաքրքիր գտածոներ և այստեղ դադարեցվեց բանկի շինարարությունը և նշանակվեցին պեղումներ:

Այն մասերը, որտեղ այժմ անհարմար էր կատարել պեղումներ, նրանք ճանապարհը կառուցեցին վերևից , իսկ մնացած տարածքում պեղումները արվեցին և գտածոները հանվեցին:

Գոռ Ալեքսանյանը նշեց, որ պատրաստվում են բացել նոր կայքէջ, որը կոչվելու է Hayoctangaran.am, իսկ այժմ իրենց կարելի է գտնել Ֆեյսբուքում՝ գրելով Հայոց Թանգարան:

Գոռ Ալեքսանյանը հավելեց, որ կա ցանկություն համագործակցելու Սամվել Կարապետյանի հետ՝ շեշտը դնելով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առկա հուշարձանների լուսաբանման և խնդիրների լուծման վրա:

Սիրարփի ԶՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930