Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առողջապահական ապահովագրություն՝ քաղաքապետարանի, վարչական շրջանների և քաղաքապետարանի ենթակայության թատրոնների ու թանգարանների աշխատակիցներին

Ապրիլ 18,2014 15:27

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության թատրոնների և թանգարանների բոլոր աշխատակիցները ստացել են առողջապահական ապահովագրություն: Ապահովագրական ծառայությունները կիրականացվեն համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

Երևանի քաղաքապետարանում ծառայությունների մատուցման համար հայտարարված համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացվել են բժշկական անվճար ծառայություններ ստանալու կարգն ու այն ծառայությունների ցանկը, որոնք ապահովագրության շրջանակում մատուցվելու են աշխատակիցներին:

Vahe NikoyanՔաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհակալություն է հայտնել ծրագիրը մանրամասնորեն ներկայացնելու համար և ընդգծել առողջական անհետաձգելի խնդիրների դեպքում ապահովագրության կարևորությունը:

Ընկերության ներկայացուցիչները փաթեթները ներկայացնում են նաև վարչական շրջանների աշխատակազմերում:

Առողջապահական ապահովագրությունից աշխատակիցները կկարողանան օգտվել արդեն իսկ բաժանված անվանական քարտերով: Այն գործելու է օրացուցային մեկ տարի: Հավելյալ տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ տրամադրված ուղեցույցերի միջոցով:

Նշենք նաև, ուր տրամադրված ապահովագրական փաթեթները ներառում են ինչպես պետական բժշկական ապահովագրության բազային փաթեթով սահմանված բժշկական ծառայությունները, այնպես էլ լրացուցիչ ծառայություններ, ինչպիսին, օրինակ, կորոնարոգրաֆիան է: Տարին մեկ անգամ նախատեսվում է իրականացնել կանխարգելիչ ընդհանուր բժշկական հետազոտություն՝ բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություններում:

Ի դեպ, տեղեկացվել է նաև, որ ապահովագրությունից օգտվող աշխատակիցների ընտանիքի անդամները հնարավորություն ունեն մեկ ամսվա ընթացքում դիմելու ապահովագրական ընկերություն և նույն պայմաններով ձեռք բերելու առողջապահական ապահովագրություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930