Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացառիկ պայման, երբ ՀԴՄ կտրոնը սպառողին անհրաժեշտ է ոչ թե վիճակախաղին մասնակցելու համար

Ապրիլ 18,2014 15:18

«Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, խոսելով հանրապետության խանութների մեծ մասում գնված ապրանքը ետ չընդունելու կամ չփոխարինելու խնդրի շուրջ, ինչը հակասում է «ՀՀ սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքին, ընթերցեց օրենքից երկու հատված, որոնցով հստակ սահմանվում են պատշաճ որակի ապրանքը փոխարինելու եւ ոչ պատշաճ որակի ապրանքը ետ ընդունելու կամ փոխարինելու պայմանները, ժամկետները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

Բանախոսի մեկնաբանությամբ այս երկուսը ինչ- որ իմաստով մոտ են իրար, ինչ- որ իմաստով` տարբեր են: Բայց, ի վերջո, գաղափարը երկուսում էլ ընդհանուր է. սպառողն իրավունք ունի վերադարձնել եւ փոխանակել ձեռք բերված ապրանքը, անկախ այն բանից, թե այն որակո՞վ է, թե՞ անորակ:

«Եկեք փաստենք. օրենքի պահանջը խախտվում է անգամ բացահայտ: Էլ չեմ քննարկում թաքնված խախտումները: Մտնում ենք խանութ եւ տեսնում վահանակ, որտեղ հստակ գրված է. « Գնված ապրանքը ետ չի ընդունվում»: Իսկ եթե այդ վահանակը չկա, դա չի նշանակում, որ տնտեսվարողը գործում է օրենքի շրջանակներում: Այս պարագայում էլ սպառողը գնել է ապրանքը եւ չի կարողանում այն վերադարձնել կամ փոխանակել: Բայց եկեք խոսենք շատ կարեւոր փաստի մասին. սպառողը պարտավոր է ունենալ գնումը կատարած լինելու փաստաթուղթը: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ՀԴՄ կտրոնը մարդուն պետք է ոչ թե վիճակախաղի խաղարկությանը մասնակցելու, այլ` հետագայում խնդիրներ չունենալու համար: Ցավոք սրտի, ՀԴՄ-ի կտրոնի բացակայության պատճառով մեր ահազանգերի մի մասին չենք կարողացել հավուր պատշաճի լուծում տալ ու լրացուցիչ քաշքշուկներ են ստեղծվել», – ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930