Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանն արդյունավետ է որակում ՄՄ-ի շրջանակներում իր երկրի զարգացումը

Ապրիլ 18,2014 14:50

«Այսօր Ղազախստանը մրցունակ երկիր է: Աշխարհի 50 ամենազարգացած երկրներից է: Ղազախստանի նախագահը խնդիր է դրել`զարգացած 30-ի մեջ լինել: Մենք ոչ միայն ամբիցիոզ ծրագրեր ենք առաջադրում, այլ իրագործում ենք դրանք»,-«Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի եւ Հայաստանում Ղազախստանի դեսպանատան կազմակերպած «Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությունը`Եվրասիական ինտեգրացիայի հարցում» քննարկման ժամանակ իր բացման խոսքում ասաց Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոսա Բոժիգիտովը:

Օրինակ բերելով ՄՄ-ի շրջանակներում Ղազախստանի մակրոտնտեսական ցուցանիշներից`դեսպանը բավական արդյունավետ որակեց իր երկրի համար այդ միությանն անդամակցությունը: Բայց ամենակարեւորը, որն ընդգծեց դեսպանը, դա իր երկրի քաղաքական կայունությունն է եւ քաղաքացիական ինստիտուտների զարգացումը:

Դեսպանն այն կարծիքին է, որ Մաքսային միության շրջանակներում Հայաստանը եւ Ղազախստանը համագործակցության լայն հեռանկարներ ունեն, այդ թվում նաեւ էներգետիկ եւ ջրային ռեսուրսների ոլորտում:

Հայաստանում Ղազախստանի դեսպանատան խորհրդական Ալմատ Տոեկին էլ իր խոսքում Հայաստանի սեպտեմբերի երեքի ընտրությունը հիմնավոր համարեց, նախեւառաջ այն պատճառով, որ Եվրասիական եւ Մաքսային միության հիմքում դրված է սուվերեն պետությունների համագործակցությունը`հավասարության սկզբունքով: Նա ընդգծեց, որ պաշտոնական Ղազախստանն էլ հանդես է եկել բոլոր տեսակի ինտեգրացիոն գործընթացներում կոնսենսուսային փոխհամագործակցության սկզբունքից. «Ղազախստանը ուղղություն է վերցրել`տնտեսական համագործակցության, զերծ մնալով այդ գործընթացում ներգրավված պետությունների քաղաքական սուվերենության եւ անկախության նվազեցման»: Նման կեցվածքը, բանախոսը համարում է լավագույն պատասխանը այդ ինտեգրացիոն գործընթացներին դեմ արտահայտվող շրջանակների, որոնք կան եւ Հայաստանում, եւ Ղազախստանում:

Բանախոսը, տնտեսական առումով իր երկրի համար դրական է գնահատում Մաքսային միության շրջանակներում համագործակցությունը: 2011-2013 թվականներին ՄՄ անդամ երկրներ` Բելառուս եւ ՌԴ, Ղազախստանի ներկրման ծավալները կազմել են 7- 5, 8 միլիարդ ԱՄՆ դոլար, արտահանման`15, 9-18, 3 արտահանման ծավալի դիմաց: ՄՄ-ի շրջանակներում, Ղազախստանի համար բանախոսն իբրեւ դրական օրինակ նշեց ՌԴ-ի որդեգրած քաղաքականությունը եւ գործընկերներին ձեռք մեկնելու պատրաստակամությունը: Այս առումով, նա բերեց օրինակ`ավտոարտադրության ոլորտում Ղազախստանի եւ Ուզբեկստանի միջեւ առկա խնդիրներից, նշելով, որ ՌԴ-ն այնպիսի քաղաքականություն է դրսեւորել, որը Ղազախստանի համար դրական արդյունքների է հանգեցրել:

Դեսպանատան խորհրդականը նկատեց նաեւ, որ Ղազախստանը նաեւ «Ճանապարհ դեպի Եվրոպա» ծրագիր ունի, փաստելով, որ ՄՄ-ին անդամությունը եւ սերտ համագործակցությունը բնավ էլ չի նշանակում զարգացման մեկ` ռուսական վեկտոր: Բայց Եվրասիական միությունում համագործակցությունը մեր պետությունների համար, ըստ նրա, նշանակում է արագ զարգացող եւ գլոբալացվող աշխարհում արժանապատիվ տեղի գրավում: Այդ համագործակցության հիմքում տնտեսությունը պետք է լինի եւ փոխադարձ շահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930