Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էթիկայի նորմերի շուրջ

Ապրիլ 18,2014 13:31

Անկախությունից ի վեր նոր ժամանակները մեզանում ծնեցին նոր բարքեր, նոր սովորույթներ, նոր հայեր: Վերջիններս առանձնանում են չթվենք ինչով, սակայն նշենք, որ հիմնականում նրանք են կարողանում բնակարաններում պահել ընտանի կենդանիներ, մասնավորապես՝ շներ, որոնց օրվա տարբեր ժամերին պարտավորված տանում են զբոսանքի եւ երբեք հետները չեն վերցնում անհրաժեշտ տոպրակներ, որպեսզի իրենց կենդանու հոգացած կարիքները հետեւից հավաքեն ու աղբաման նետեն, ինչպես ընդունված է ողջ աշխարհում, ինչը չպահպանելու համար մեծ տուգանքներ են սահմանված… դեեե, մերն ուրիշ է, մենք ուրիշ ենք… կարող ենք դրսում օրինապաշտ քաղաքացիներ ներկայանալ, իսկ մեր քաղաքում՝ առնվազն՝ աղտոտողներ:

Օրեր առաջ Թումանյան փողոցով անցնելիս, երբ խոտը նոր էր ծլարձակվել, զզվանքով նկատեցի, որ ողջ փողոցի ծառերի բաժակները լիքն էին չորքոտանիների արտաթորանքներով ու նրանց տերերի ծխախոտների մնացորդներով: Այս կերպ էլ ցանկանում ենք զբոսաշրջությունը զարգացնել, էլ ո՞վ կգա մեր … ոտ քաղաքը տեսնելու: Անշուշտ, կենդանի պահելը եւս մշակույթ է, որ ժամանակի մեջ պետք է հասկանան շնատերերն ու քաղաքային իշխանությունները, որպեսզի ամենաթողությունը չքանդի, չաղտոտի մայրաքաղաքը:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930