Ապրիլի 17-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Սուրեն Ա.-ին, 1961 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատված Արամայիս Թ.-ին և 1969 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արթուր Հ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Սուրեն Ա.-ն թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և սոցիալական քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն