Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը կսկսի քննադատել ոչ միայն ՀՀ նախագահին. Մանվել Բադեյան

Ապրիլ 18,2014 12:49

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը սառնասրտորեն է վերաբերում ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշմանը:

«Ինձ համար առանձնակի մեծ քաղաքական ուժ չէր եւ դուրս գալու պատճառն իրենց ձեւակերպմամբ մի տեսակ անընկալելի է՝ նեղվածության կերպա՞ր է, թե՞ հավակնությունների խնդիր է: Կոալիցիան գաղափարական հենքի վրա է ստեղծվում, ըստ երեւույթին գաղափարական միասնություն չեն էլ զգացել ՀՀԿ-ի հետ: Համենայնդեպս, կոալիցիայից դուրս գալը էմոցիոնալ պոռթկում է, որը ցույց է տալիս նրանց թաքնված նկրտումները »,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը:

Ըստ նրա, կուսակցության ստեղծման պահից ակնհայտ էր ստեղծողների նպատակը՝ իշխանության գալու նպատակն էր. «Որ հիմա Արթուր Բաղդասարյանը պատրաստվելու է հաջորդ ընտրություններին՝ երկու կարծիք չի կարող լինել, թե ինչ տակտիկական քայլերով պետք է հասնեն, չեմ կարող ասել՝ մի դեպքում կոալիցիա ստեղծելու ձեւը նախընտրեցին, օգտագործեցին ՀՀԿ-ի հեղինակությունը եւ բավականին ձայներ հավաքելով՝ կարողացան ԱԺ մտնել, մյուս դեպքում գուցե նախընտրում են տակտիկական այլ քայլեր: Թե ինչ պահվածք կընտրի, քննադատելու համար իրենց գործն է, երբեմն անմեկնելի են, որովհետեւ շատ ժամանակ էմոցիոնալ պոռթկումներով է պայմանավորված նրանց պահվածքը: Քննադատելու են անպայման՝ թե կառավարությանը, թե նախագահին, թե ՀՀԿ-ին, այլապես ինչո՞ւ են գնում ընդդիմություն: Դա ընդդիմության սուրբ գործն է»:

Անդրադառնալով ՕԵԿ-ական երեք նախարարների կուսակցությունից հեռանալու որոշմանը, պարոն Բադեյանն ասաց՝ դեռ հարց է նախարարնե՞րը դավաճանեցին կուսակցությանը, թե՞ կուսակցությունը իր պայմանավորվածություններին. «Նախարարներից պետք է հարցնել՝ ինչու իրենց կուսակցության վեհ գաղափարները անցան երկրորդ պլան…ո՞վ ասաց, որ նախարարներն են շեղվել գծից, եկել են աշխատելու ըստ պայմանավորվածությունների»:

Հարցին, թե ՀՀԿ-ին չի՞ մտահոգում, որ կառավարությունը առաջին անգամ կոալիցիոն չէ, փաստորեն ոչ ոք չի ուզում համագործակցել ՀՀԿ-ի հետ, ասաց. «Ես դրա անհրաժեշտությունը երբեք չեմ տեսել, կոալիցիան խնդիրներ էլ չի լուծել, ու պատահական չէ, որ միշտ փլուզվել են: Փորձ է արվել համախմբել հասարակությանը, բոլոր քաղաքական ուժերին մասնակից դարձնել կառուցողական աշխատանքին, բայց ի սկզբանե դատապարտված էր անհաջողության… կյանքը ցույց տվեց, որ կոալիցիաները արհեստածին են եւ հիմա կարծում եմ՝ եկել է այն ժամանակը, որ ՀՀԿ-ն ազատ ու անկաշկանդ ռեժիմով իրականացնի իր ծրագրերը, իր տեսլականը»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ քառյակի հետ ՕԵԿ-ը՝ որպես ընդհանուր ծրագիր ստեղծող չի ներկայանա, իսկ հատվածաբար հնարավոր է աշխատի քառյակի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930