Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կառավարության միակ քննադատողը ՕԵԿ-ն է լինելու

Ապրիլ 18,2014 12:19

ՍԴՀԿ ատենապետ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի համոզմամբ, ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալուց հետո սկսելու է քննադատել նոր կառավարությանը, իսկ «հրաշալի քառյակը»՝ ոչ:

«ՕԵԿ-ի դուրս գալն իշխող կոալիցիայից ինչ-որ չափով ձեռնտու էր նաև ՀՀԿ-ին, «հրաշալի քառյակը» չի քննադատելու Հովիկ Աբրահամյանի կառավարությանն այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանին էր քննադատում, և ՕԵԿ-ը սկսելու է ուժեղ քննադատել նոր կառավարությանը և մատնանշել բացթողումները, որովհետև նոր ձևավորվող կառավարությունը լուրջ օպոնենտներ չի ունենալու»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Գալստյանը:

Նրա խոսքով, ՕԵԿ-ը փորձեց լրացնել այդ բացը, իսկ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն նույնպես նախկին քննադատություններն այսօր չեն հնչեցնելու նոր կառավարության հասցեին՝ ելնելով զուտ անձնավորված գործոնից. «Քառյակն ուներ հստակ խնդիր, հիմա խնդիրը լուծված է»,- ասաց նա՝ նկատի ունենալով նոր վարչապետի նշանակումը:

Հետո կրկնեց իր ավելի վաղ հայտնած տեսակետը, թե անձերի փոփոխությունը չի կարող երկրում հանգեցնել բացառիկ դրական փոփոխությունների. «Եթե չի փոխվում իշխանության գործողությունների տրամաբանությունը, երկրում դրական փոփոխություններ չեն լինի»:

Նոր վարչապետի ու նոր կառավարության գործունեության մասին Նարեկ Գալստյանը չի շտապում դատել. «Եթե երկրում լինեն համակարգային փոփոխություններ, ինչի վրա մենք խիստ կասկածում ենք, դրական փոփոխություններ կլինեն: Իսկ եթե շարունակվի հովանավորվել օլիգարխիկ համակարգը, խնդիրներն էլ ավելի են խորանալու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930