Ապրիլի 14-ին, ժամը 16.05-ին, 1956 թ. ծնված Վահրամ Կ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ օդանավակայանի մեկնման սրահի մուտքի դռների մոտից գողացել են ուղեբեռը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1963 թ. ծնված Արամ Ե.-ն, որը բերման է ենթարկվել գծային բաժին և խոստովանել կատարածը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն