Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Կարապետյանի հարցազրույցից:
– Ըստ Ձեզ՝ ՕԵԿ-ը կկարողանա՞ «վերածվել» ընդդիմության, արդյոք դա նրան կհաջողվի՞։
– Դե, ՕԵԿ-ին ընդդիմություն պատկերացնելու համար դեռեւս պետք է սպասել, դա ցույց կտա հետագան։ Բայց ես այդպես լուրջ ընդդիմություն չեմ տեսնում ՕԵԿ-ին, որովհետեւ իրենք այսօր բոլոր օրենքներին «կողմ» են քվեարկել։ Ինչպես կարելի է մի 4-5 տարի խորհրդարանում նստել, օրենքները հրապարակել, հետո մի օր դուրս գալ ու բոլոր այդ օրենքների դեմ պայքարել։ Նման բան հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Կարծում եմ՝, դա հնարավոր չէ։ Այ եթե իրենք այդ օրենքների տակը չստորագրեին, այդ օրենքները ԱԺ-ում չընդունեին, հակառակվեին եւ պայքարեին այդ օրենքների դեմ, իսկ այսօր էլ դուրս գային ընդդիմություն ու արդեն այդտեղ այդ օրենքների դեմ խոսեին, դա ընդունելի տարբերակ կլիներ։ Բայց եթե դու 4-5 տարի օրենքներ ես մշակում, այդ օրենքների տակ ստորագրում ես ու «կողմ» ես քվեարկում, դու չես կարող դուրս գալ եւ սկսել մեկ օրում այդ բոլոր օրենքներին դեմ գնալ։
– Ամեն դեպքում, պարոն Կարապետյան, ստացվում է, որ այսօր ոչ ոք ՀՀԿ-ին չի վստահում. ՕԵԿ–ը դուրս եկավ կոալիցիայից, ՀՅԴ–ն չի ցանկանում կոալիցիա կազմել, ԲՀԿ–ն եւս ՀՀԿ–ի հետ որեւէ գործ չի ցանկանում ունենալ։ Դա Ձեզ չի՞ մտահոգում։
Կարդացեք նաև
– Ավելի լավ կլինի, քանի որ մենք գիտենք, որ ամեն ինչ մեր ուսերին է։ Մենք
ամեն ինչի պատասխանատուն ենք եւ ավելի մաքուր, մենք երկրի քաղաքականությունը առաջ կտանենք։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում