Եվ այսպես՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում ստորագրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ ընդամենը յոթ ամիս առաջ Մինսկում ԱՊՀ լրագրողներին տված ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կասկած էր հայտնել մոտ ապագայում ՀՀ անդամակցության վերաբերյալ՝ նշելով, որ այդ գործընթացը չի կարող ավարտին հասցվել ո՛չ մեկ, ո՛չ էլ երկու տարում։ Սակայն, ինչպես տեսանք, ՀՀ իշխանությունները գերազանցեցին բոլորի, անգամ՝ սեփական սպասելիքները՝ ՄՄ-ին անդամակցության գործը գլուխ բերելով ավելի սեղմ ժամկետներում, քան նույնիսկ ի սկզբանե հայտարարված հունիսի 1-ն էր։
Նկատենք, որ մինչ օրս այդպես էլ որեւէ հոդաբաշխ բացատրություն չի ներկայացվել, թե ինչու են ՀՀ իշխանություններն այդպիսի շտապողականություն ցուցաբերում։ Սեպտեմբերի 3-ից հետո ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո, սակայն, Ս. Սարգսյանի շտապողականությունը ոչ մի լավ բան չի խոստանում մեզ, քանզի ավելի քան ակնհայտ է, որ չնայած Պուտինի դեմոնստրատիվ զարմանքին, դա արվում է բացառապես Ռուսաստանի պահանջով։
Ինչեւէ, ՀՀ քաղաքական դաշտում հակազդեցության լիակատար բացակայության պայմաններում Ս. Սարգսյանն ընդամենը ութ ամսում, փաստորեն, կարողացավ միանձնյա որոշել մեր երկրի հետագա զարգացման վեկտորը՝ ՄՄ-ին անդամակցության նախաշեմին ձերբազատվելով նաեւ քիչ թե շատ արեւմտամետ վարչապետից եւ ՀՀ ողջ իշխանական վերնախավում ապահովելով բացարձակ ռուսահպատակություն։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում