«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը ՕԵԿ-ի ռեւերանսներին եւ ընդդիմության շարքերը վերադառնալու մտադրություններին անդրադառնալով ասել է, որ կոնկրետ իրենց կուսակցությունը չի պատրաստվում գրկաբաց ընդունել: «Կենցաղային մակարդակով մի անգամ տարած-հետ բերածին հա էլ կտանեն, հա էլ կբերեն»,- ասել է Աբրահամյանը՝ խորհուրդ տալով առանձնապես ուշադրություն չդարձնել:
«Այդուհանդերձ, ՕԵԿ-ին կհաջողվի՞ ընդդիմադիր դրսեւորումներ ունենալ՝ թե խորհրդարանում, թե փողոցում» հարցին Աբրահամյանը պատասխանել է. «Փողոցում, անշուշտ, որոշակի դրսեւորում կարող են ունենալ, բայց ոչ քաղաքականության հետ կապված, առավել եւս՝ ընդդիմության»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում