Ուշ երեկոյան Սուսաննա Մարգարյանի բնակարան են գնացել ոստիկաններ և ավելի քան մեկ ժամ պահանջել են բացել դուռը, սակայն Մարգարյանը հրաժարվել է և այդ մասին անմիջապես ահազանգել է իր ծանոթներին, իրավապաշտպաններին ու ՄԻՊ աշխատակիցներին։
Մենք կապվեցինք Սուսաննա Մարգարյանի հետ այն ժամանակ, երբ նրան ՄԻՊ աշխատակցի ուղեկցությամբ, տանում էին Կենտրոնի ոստիկանություն։
Ավելի ուշ՝ կեսգիշերին մոտ, ՄԻՊ աշխատակից Հովհաննես Խուդոյանից տեղեկացանք, որ Սուսաննա Մարգարյանին արդեն ազատ են արձակել, բայց այլ մանրամասներ նա չհաղորդեց։
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը մեր թղթակցին հայտնեց, որ Ս.Մարգարյանի նկատմամբ «եղել է վարչական վարույթ եւ նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն»։
Կարդացեք նաև
Ուշ գիշերին Սուսաննա Մարգարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Դեռ հայտնի չէ, թե ինչ ձեւակերպմամբ է ոստիկանությունը կազմել վարույթը, բայց անկախ ձևակերպումներից, ակնհայտ է, որ տիկնոջը հետապնդում են կառավարության շենքի մոտ մուկ ու կատու տանելու համար։ Եվ կարելի է արձանագրել. ոստիկանները ամեն ինչ արեցին, որ ֆլեշմոբը ստացվի շատ ավելի լուրջ, շատ ավելի հաջող, քան նախատեսել էր հենց Սուսաննա Մարգարյանը։ Հայտնի անձի հայտնի մականունը այս պատմությունից հետո էլ ավելի կարմատավորվի։ Եվ դրանում շատ մեծ է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի ներդրումը։ Կարելի է նրան խորհուրդ տալ գործը վարչականից տեղափոխել քրեական տիրույթ, մկանը ճանաչել տուժող, նրա հետ առերեսումներ անել, հարցաքննել եւ այլն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում