Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «ՕԵԿ-ը կարողանում է կազմակերպված հանդես գալ քաղաքական դաշտում» «Հրապարակ»

Ապրիլ 18,2014 10:36

Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:

 

Ի՞նչ եք կարծում, նախկին իշխանական ՕԵԿից ընդդիմություն կստացվի՞։

– Ես գիտեմ, որ լրագրողները շատ խանդով են այդ հարցը տալիս, ասեմ, որ ՕԵԿ-ը կարողանում է կազմակերպված հանդես գալ քաղաքական դաշտում, եւ դրա վառ արտահայտություններից մեկը նախագահական ընտրություններում 270 հազար ձայնն էր, որ հավաքեց ՕԵԿ-ը, իսկ ես չեմ կարծում, որ այդ ձայների կշիռը մեր տրամաբանությամբ պիտի որոշվի՝ կորցրե՞լ է, թե՞ էլի կա։

Հիմա անձամբ Ձեր տրամաբանությամբ՝ կորցրե՞լ է, թե՞ դեռ կա։

– Կարծում եմ՝ այս հարցում քաղաքական ճշգրիտ սոցիոլոգիան առաջիկա ընտրություններն են։ Մինչեւ ընտրությունները որեւէ մեկը դեռեւս սոցիոլոգիա չի արել, հետեւաբար, ով ինչ ասի այս ուղղությամբ, դա ընդամենը իր ճաշակի եւ մտածողության հետեւանքն է։

Բայց նույնիսկ ՕԵԿը կուսակցության քաղխորհրդի որոշման մեջ խոստովանել է, որ իրենց վարկանիշի անկման հաշվին են աջակցել ՀՀԿին։

– Ես չեմ փորձելու գնահատականներ տալ, որովհետեւ, վերջիվերջո, իրենք մեր գործընկերն են, եւ չի նշանակում, որ դաշտերը փոխվեցին, ուրեմն մեր կողմնակիցները պիտի սկսեն բամբասել եւ ինչ-որ արգումենտներ բերել, կարծում եմ՝ քաղաքական լուրջ գնահատական կտրվի, երբ որ կբանաձեւվի այն ռազմավարությունը, որը կորդեգրի այսուհետ ՕԵԿ-ը՝ որպես կուսակցություն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930