Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարք Հովիկ Աբրահամյանի և քառյակի միջև. «Ժամանակ»

Ապրիլ 18,2014 10:19

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարությանը հանձնարարել է օրենքի նախագիծ ներկայացնել Ազգային ժողով, որի համաձայն` մինչև կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին օրենքը ՍԴ որոշմանը համապատասխան բերվի սահմանադրական տեսքի, կասեցվի տույժերի հաշվարկումը:

Այսինքն, ըստ էության, նախատեսվում է օրինագիծ, որով կկասեցվի պարտադիր կուտակային վճարների պարտադիր բաղադրիչը, քանի որ եթե դրա համար տույժեր չեն հաշվարկվելու, ապա, ըստ էության, սա նշանակում է պարտադիրի կասեցում: Այս օրինագիծը պետք է մշակվի շտապ և ներկայացվի ԱԺ ապրիլի 28-ի քառօրյայում:

Կուտակային պարտադիր համակարգի խնդիրը Հովիկ Աբրահամյանի կառավարության համար առանցքային էր դառնում: Խնդիրը միայն այն չէ, որ «ԴԵՄ ԵՄ» շարժումը շարունակում էր ինտենսիվ հանրահավաքները: Խնդիրն առաջին հերթին այն էր, որ Հովիկ Աբրահամյանը կուտակայինը շարունակելու դեպքում հայտնվելու էր, այսպես ասած, հարազատ քառյակի քննադատության թիրախում: Այսինքն` քառյակը չքննադատել չէր կարող. սա կդիտվեր տարօրինակ, որ Տիգրան Սարգսյանին քննադատում էին, իսկ Հովիկ Աբրահամյանին՝ ոչ: Իսկ քննադատելու դեպքում էլ գործ էինք ունենում բավական մեծ հասարակական շարժման հետ:

Այսպիսով, Հովիկ Աբրահամյանը գոնե ժամանակավորապես վերացնում է այն կռվանը, որը, ուզած-չուզած, հայտնվել էր իր և քառյակի արանքում: Սակայն այստեղ քառյակ ասվածն էլ, իհարկե, պայմանական է, որովհետև կարող ենք ասել, որ Հովիկ Աբրահամյանը այս ֆորմատի հետ հարաբերություններում կարծեք թե առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել ՀԱԿ-ի նկատմամբ՝ առանձնահատուկ կոշտ վերաբերմունք:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930