Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստում քննարկվել են ապագա կառավարության կազմավորմանը վերաբերվող հարցեր: Քննարկումները դեռ շարունակվում են: Որոշումը հայտնի կլինի ավելի ուշ:
Հարցին`մայիսի երեքը վերջին ժամկետն է, ե՞րբ հայտնի կլինի կառավարության կազմը` Էդուարդ Շարմազանովն ասաց. «Օրենքով սահմանված ժամկետներում ամեն ինչ կներկայացնենք»: Լրագրողների դիտարկմանը, որ փաստորեն ՀՀԿ-ն միայնակ է ձևավորելու կառավարությունը, քանի որ մյուս ուժերը հրաժարվեցին կոալիցիա կազմելուց, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Միայնակ չենք, ժողովրդի հետ միասին ենք: ՀՀԿ-ն երբեք չի խուսափել պատասխանատվությունից, պարզապես միշտ կողմնակից ենք եղել լայն համագործակցության»:
ՀՀԿ այսօրվա նիստում չի քննարկվել նաեւ ԱԺ նախագահի հարցը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ մամուլում նաեւ իր անունն է հրապարակվում, Էդուարդ Շարմազանովը հումորով նկատեց, որ ինքն էլ ամեն օր 131 պատգամավորի անուն է լսում:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բավակա’ն է ժողովրդի անունից վայրահաչեք, դուք ժողովրդի նզովքին վաղուց եք արժանացել ու եթե համարձակվեք մարդամեջ դուրս գալ` ձերսև երեսը թսւքումուրով կպատվի’…….!!!!!!!!