Այսօր երեկոյան ոստիկանությունը սկսել է հետաքրքրվել կառավարության շենքի մոտ մուկ ու կատու տարած ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանով:
Տիկին Մարգարյանը Aravot.am-ին պատմեց, որ երեկոյան 7:30-ի սահմաններում երկու ոստիկան իրենց տան դուռն են թակել, պահանջել ներս թողնել՝ զրուցելու: Ազատամարտիկը հրաժարվել է ներս թողնել, բայց մինչեւ հիմա ոստիկանները չեն հեռացել շենքի բակից: Տիկին Մարգարյանն ասաց, որ իր կարծիքով ոստիկանների անակնկալ այցը կառավարության շենքի դիմաց մուկ ու կատու բաց թողնելով է պայմանավորված:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ընթացքին զուգահեռ մի խումբ քաղաքացիներ իսկական շոու էին սարքել մուկ ու կատու խաղով՝ կենդանիներին բաց թողնելով կառավարության շենքի բակում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ