Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց կառավարության շենքի ետնամուտքի մոտ իրեն սպասող Երեւանի Ֆիրդուս եւ Բյուզանդ թաղամասերի բնակիչներին: Վերջիններս արդեն որերորդ տարին, կառավարության տարբեր պաշտոնյաներից պահանջում են իրենց խնդրին լուծում տալ: Հիշեցնենք, որ այս թաղամասի բնակիչների սեփական տները իբրեւ պետության գերակա շահ քանդվել են եւ արդեն մի քանի տարի է բնակիչները հայտնվել են փողոցում: Կառուցապատողներն են «Գլենդել հիլզ» եւ «Սիթի սենթր» ընկերությունները:
Հիշեցնենք նաեւ, որ այս բնակիչները Հովիկ Աբրահամյանի հետ մի քանի անգամ արդեն հանդիպել են`նրա ԱԺ նախագահ եղած շրջանում: Հանդիպումներին մասնակցել են նաեւ կառուցապատող ընկերությունների սեփականատերերը: Տարբեր խոստումներ են տրվել բնակիչներին, բայց սայլը տեղից չի շարժվել: Ինչեւէ, Հովիկ Աբրահամյանը բնակիչներին խոստացավ մի մասին վաղը, մյուս մասին էլ շաբաթ օրն ընդունել, լսել նրանց եւ փորձել լուծումներ գտնել:
Մանրամասները`տեսանյութերում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ