ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերը հունիսի առաջին օրերին կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան: NEWS.am-ին դիվանագիտական շրջանակների աղբյուրը հայտնեց, որ Երեւան այցը նախատեսված է հունիսի 4-ին:
Հանրապետության ղեկավարության հետ հանդիպմանը գործող նախագահը կքննարկի ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը:
Մոտավորապես նման հարցերի շրջանակ կքննարկվի Բաքու այցի ընթացքում, որը նախատեսված է հունիսի 3-ին:
Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում: