Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ ոչ ոք չի ուզում այդ իշխանության հետ համագործակցել. Քաղաքական ցնցումների սպասելիս. «Մեդիլաբ»

Ապրիլ 17,2014 17:58

Ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ կոալիցիայում մաս չկազմելու հարցում քաղաքական ուժերն այսօր սկզբունքայնություն են ցուցաբերում, և այստեղ խաղ չկա:

«Մասնավորապես, այդ ուժերից մեկը՝ Հայ ազգային կոնգրեսը պաշտոնապես հայտարարել է, որ չի ճանաչում գործող նախագահի և Ազգային ժողովի լեգիտիմությունը, բնականաբար դեմ է նրանց կողմից ձևավորված կառավարությանը: Դա, բնականաբար, խաղ չէ: ԲՀԿ-ն նույնպես պաշտոնապես հայտարարել է, որ կառավարությունում աշխատելու հարց իր օրակարգում չկա: Նույն ասում է նաև «Ժառանգությունը», որ չի ցանկանում կառավարության մաս կազմել: Մի քիչ ՀՅԴ-ն էր բանակցային գործընթացի մեջ մտել՝ իր հայտնի 7 կետերից բաղկացած առաջարկություններն առաջարկելով իշխանություններին, որոնց մի մասը իշխանությունների կողմից ընդունվել են: Մենք գիտենք, որ ՀՅԴ-ն ամբողջական էր ուզում այդ կետերի ընդունումը, և բնականաբար այստեղ նույնպես չկայացավ գործարքը»,- «Մեդիլաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունն» այս փուլում իրենց քաղաքականության մեջ առաջնորդվեցին այն կետերով, որոնք նախօրոք նշել էին, այսինքն՝ իրենց նախօրոք նշած ծրագրից շեղում չունեցան:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա Արմեն Բադալյանի խոսքով, ՕԵԿ-ը՝ որպես քաղաքական ուժ, դե ֆակտո գոյություն չունի 2008 թվականի նախագահական ընտրություններից և մարտի 1-ի դեպքերից հետո, երբ իր ընտրազանգվածի ձայները փոխանակեց ընդամենը մեկ պաշտոնի հետ:

«Միայն ամերիկյան ֆիլմերում է, որ մահացածները վերակենդանանում են: Հասարակական կյանքում այդպիսի բաներ տեղի չեն ունենում»,- ասում է նա:
Քաղաքական վերլուծաբան, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նույնպես արձանագրում է, որ քաղաքական ուժերը շատ լավ գիտեն, թե ինչ մարտահրավերներ կան այսօր և ինչ խնդիրներ պետք է լուծի ձևավորվելիք կառավարությունը:

Խնդիրներից առաջինը, որի մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը, տնտեսական աճի ապահովումն է: Դա ապահովելու համար, Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ներքին բարեփոխումների կարիք կա, ինչպես նաև լուրջ արտաքին ներդրումներ բերելու խնդիր կա այն դեպքում, երբ դա ապահովելու խողովակներից շատերը փակվել են:

Երկրորդ խնդիրն, ըստ նրա, բարեփոխումների շարունակականության ապահովումն է, որը նույնպես կապված է արտաքին ֆինանսավորման ու ներքին գործընթացների հետ: Դրանից բխող նաև Մաքսային միությանը միանալու դեպքում մոտ 900 ապրանքատեսակների թանկացման խնդիրն է: Երրորդ խնդիրը, ինչի մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը, հասարակության վստահության վերականգնում է:

«Այս կառավարության մեջ լինել, նշանակում է պատասխանատվություն ստանձնել այդ բոլոր ցնցումների համար: Բացի այն, որ չափազանց օդիոզ կերպար է նշանակվել վարչապետ, որի պարագայում շատ դժվար է խոսել հասարակության վստահության մասին, նաև լուրջ մարտահրավերներ են ստեղծվել, և որևէ քաղաքական ուժ չի ցանկանա պատասխանատվություն ստանձնել»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930