ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` 2013 թվականի հունվարի 23-ի N 55-Ա/Ք հրամանով “Լ. Օրբելու անվան համալսարան” ՍՊԸ-ին տրված բակալավրի կրթական ծրագրով գործունեության N 0050 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին հանձնարարվել է` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ վերոնշյալ բուհի բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունը պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում շարունակելու ուղղությամբ` նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն