Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամու գնդակից կորցրինք մի մարդու, ով…». այսօր Կ. Դեմիրճյանի ծննդյան օրն է. ԳԱԼԱ

Ապրիլ 17,2014 17:43

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում՝ Կարեն Դեմիրճյանի շիրմաքարի մոտ հավաքվել էին հասարակական ու քաղաքական գործիչները, մեծ հայի հարազատները՝ իրենց հարգանքը մատուցելու և շնորհավորելու գործչի ծննդյան տարելիցը: Հարգանքի տուրք մատուցելու էր եկել նաև Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում շեշտելով Կ. Դեմիրճյանի ավանդը հայ իրականության մեջ, ընդգծեց. «Շատ դժվար է ամբողջությամբ գիտակցել ու գնահատել այն դերը, որն ունեցել է Կարեն Դեմիրճյանը հայ պետականության կայացման, ձևավորման գործում: Շատ մեծ է նրա՝ որպես մարդ տեսակի նշանակությունը երկրի համար: Կարծում եմ, որ սերունդները դեռ կտան նրա գնահատականը, բայց արդեն մեր սերունդը, որը նրան հաջորդող սերունդն է, գիտակցում է, թե մենք ինչ մարդ ենք կորցրել և ինչ կերպ ենք կորցրել»,- նշեց Լ. Սարգսյանն ու հավելեց, որ թշնամու գնդակից կորցրին մի մարդու, ով կարող էր երկրում լրջագույն բարեփոխումների հիմքը դնել, և այսօր մենք կունենայինք մեկ այլ երկիր և այսքան մտահոգություններ, որ այսօր կուտակվել են մեր մեջ, միգուցե և այնքան էլ շատ չլինեին:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵՊՀ աշխատակից says:

    Հիշատակը հարգենք` պայքարելով….♡♡♡

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930