Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել ես փողոցում միտինգ ես սարքըմ, հմի էլ ինձ հարց ու պատասխան ես անըմ…». asparez.am

Ապրիլ 17,2014 17:34

Նորից «Կամենկա-Վանաձոր» ջրագծի օտարման մասին

«Սերժի ախպերը արդեն տներն ա մտնում, էլ ի՞նչ պտի անենք: Եթե էս ջուրն էլ գնաց, Ստեփանավանը, Վարդաբլուրը, Կիրովը (Ամրակից) սաղ դատարկվում են, սաղ Հայաստանը դատարկվում ա, էդ են ու՞զմ հա». «Կամենկա-Վանաձոր» ջրագծի քանդելու մասին խոսելիս ասում է ստափանավանցի Սերժիկ պապիկը:
«Ասպարեզ» օրաթերթի նախորդ համարում անդրադարձել էինք վերը նշված ջրագծի վաճառքին եւ հնարավոր քանդելուն, ինչի արդյունքում երկու քաղաքների՝ Տաշիրի եւ Ստեփանավանի, ու մի քանի գյուղերի բնակիչների մի մասը զրկվում է ջրից, ինչպես նաեւ աշխատող երեք ՀԷԿ-երը դադարում են աշխատել:

Պարզելու համար, թե արդյո՞ք ջրից օգտվող քաղաքացիները տեղյակ են թե ոչ, որ ջրագծի օտարման մասին կառավարությունը որոշում է կայացրել, համաձա՞յն են արդյոք ինքնահոս ջրից հրաժարվելուն, փորձեցինք պարզել Ստեփանավանի այն թաղամասի բնակիչներից, որտեղով անցնում է ջրագիծը:

Թաղամասի բնակչները բոլորը միասնական են ու` ջրագծի քանդելուն դեմ, նույնիսկ ամեն մեկը իր տարբերակն է առաջարկում, թե՝ եթե հանկարծ գա քանդելու պահը, նրանք պատրաստ են պայքարել միչեւ վերջ .«Ի՞նչ պիտի անենք, կացինը վեր կունենք` դուրս կգանք, բա սա անելու բա՞ն ա, որ անում են»-ասում է թաղամասի բնակչներից մեկը:
Բնակիչները նշում են, որ իրենք առանց այդ ջրի չեն կարողանա պատկերացնել իրենց կյանքը, թե կառավարությունը ինչ որոշում է ընդունել, նրանք լուր չունեն, բողոքում են.«…ընչի՞ կառավարությունը գոնե մի անգամ չի եկել, ու չի հարցրել` իրենք համաձա՞յն են, թե՞` ոչ: Կառավարությունը ժողովրդի հմարա մտածը՞մ, թե՞ իրա գրպանի համար: 46 կմ տռասայա, 500 լ ջուրա գնում վայրկյանում, Հայաստանի կեսին հերիք ա, ուզըմ են փակեն, տրուբեքը տանեն ծախեն, իրանց հարստանալու համար, բա տենց բան կարելի՞ ա անել, որտե՞ղ եք տենց բան տեսել: Էս շրջանին եւ Թումանյանի շրջանի կեսին հերիքա էս ջուրը, որ տան, առանց նասոսների, առանց բանի, սամատյոկով, բայց ուզում են փակեն ու տրուբեքը տանեն իրանցով անեն»- ասում է ջրագծից օգտվող բնակիչը:

Նյութի մանրամասները կարդացեք asparez.am -ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930