Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որ դեղերն անխափան մատակարարվեն

Ապրիլ 17,2014 16:50

ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված «Պլավիքս (Կլոպիտոգրել) 75մգ» դեղը, որը մեծապես կիրառվում է սրտային հիվանդությունների դեպքում։

Ըստ բժշկական ցուցումների` դեղ ստացող բոլոր քաղաքացիները, անկախ սոցիալական խմբից, այն անվճար ձեռք բերելու նպատակով կարող են դիմել Երևանի և մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ:

ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։ Նախարարությանը տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։

Կենտրոնացված կարգով ձեռք բերվող և մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով նախարարությունը հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930