Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, երկրի ներքին զորքերի զինծառայողները կրակ են բացել՝ սպանելով երեք անջատողականի այն բանից հետո, երբ ռուսաստանամետ ակտիվիստների ամբոխը հարձակում էր կատարել Մարիուպոլ քաղաքի ներքին զորքերի զորամասի ուղղությամբ:
Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, զինծառայողները ստիպված են եղել կրակ բացել այն բանից հետո, երբ ցուցարարները հրաժարվել են հեռանալուց և փորձ են կատարել ներխուժելու զորամասի տարածք:
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում