Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրեն կփրկեր, եթե նա խեղդվելիս լիներ: 6-ամյա Ալբինայի հարցին նա պատասխանել է «Ուղիղ կապ Պուտինի հետ» ասուլիսի ժամանակ: Միլիոնավոր հարցերից այս մեկը Պուտինն անձամբ էր ընտրել պատասխանելու համար:
«Ես կարծում եմ, որ նա պարկեշտ, քաջ մարդ է ու կաներ դա», – ասել է նա՝ խոստովանելով, որ Օբամայի հետ անձնական հարաբերություններ չունեն:
Ասուլիսի ժամանակ ՌԴ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ու կաշխատի վերականգնել վստահությունը, սակայն Ամերիկային կոչ է արել դադարեցնել ստի և կրկնակի ստանդարտների քաղաքականությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Իսկ ինչքան հետաքրքիր կլիներ, որ Պուտինին փրկելուց երկուսով էլ խեղդվեին: