Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Զարմանալի, անհասկանալի էր ՕԵԿ-ի որոշումը, թող կողմնորոշվեն՝ ով է վերջնական ընդդիմությունը»

Ապրիլ 17,2014 16:25

«Մենք միշտ կողմնակից ենք եղել, որ համագործակցենք տարբեր քաղաքական ուժերի հետ: Հիմա էլ ենք ցանկանում, բայց իրենք չեն ցանկանում: Բայց այնպես չի, որ մենք այդպես շատ վատ եւ բարդ վիճակի մեջ ենք հայտնվել եւ մենակ ենք մնացել»,- ապրիլի 17-ին Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ ՕԵԿ-ի հետ քաղաքական ապահարզանից  եւ ՀՅԴ-ի՝ կառավարության մաս չկազմելու   հայտարարությունից հետո ՀՀԿ-ն բա՞րդ իրավիճակում է հայտնվել՝ մնալով մենակ:

Մենք հետաքրքրվեցինք՝ անակնկա՞լ էր Ձեզ համար ՕԵԿ-ի հայտարարությունը: Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ինձ համար ոչ թե անակնկալ էր, ինձ համար զարմանալի էր, անհասկանալի էր, որովհետեւ նորմալ գործընթաց է եղել կոալիցիոն շրջանակներում եւ լրիվ ինձ համար զարմանալի հայտարարություն էր»:

Մեր հարցին՝ Հեղինե Բիշարյանն ասել էր, որ իրենք ընդդիմության շարքերն են համալրելու, որ սկսեն արդեն քննադատել ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, դա դավաճանություն չի՞ լինի՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Դա արդեն թող իրենք որոշեն ընդդիմության հետ ինչ են անելու: Թող ի վերջո կողմնորոշվեն, թե ով է վերջնական ընդդիմությունը»:

Սուքիաս Ավետիսյանը հաստատեց, որ Արթուր Բաղդասարյանը եւ Սերժ Սարգսյանը անձնական շատ ջերմ հարաբերություններ են ունեցել, ուստի այդ առումով էլ իր համար խիստ անհասկանալի է եղել Արթուր Բաղդասարյանի այդ քայլը:

Մենք նաեւ ճշտեցինք՝ այն, որ ՀՅԴ-ն որոշում կայացրեց կառավարությանը մաս չկազմել, փաստորեն պորտֆելների հարցով ՀՀԿ-ի հետ չե՞ն կարողացել համաձայնության գալ՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Կարող է կառավարությանը մաս չկազմեն, բայց համագործակցեն ինչ-որ հարցերում, այսօր դա չի կարելի միանշանակ ընդունել, էլի: Չեն ուզում գործադիր մարմնում լինեն, բայց համագործակցության համար մեծ դաշտ կա»:

Ինչ վերաբերում է նախկին ՕԵԿ-ական նախարարների մնալուն՝ Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ դրա մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ նոր կառավարություն կկազմավորվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930