Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող կալանավոր, «Բանդայի գործով» ամբաստանվող Քյարամ Ամոյանի հայրը մահացել է:
Aravot. am-ը դիմեց արդադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանին, թե արդյոք, կալանավորին կթույլատրվի մասնակցել հոր հոգեհանգստի եւ թաղման արարողությանը:
ՔԿՀ մամուլի պատասխանատուն ասաց, որ թույլտվությունը տալիս է դատարանը, իսկ դատարանը դեռ նման թույլտվություն չի տվել: