Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դեռ Դանիայի վարչապետ եղած ժամանակ թաքուն ձայնագրել է իրենց զրույցը, այս բացահայտումը նա արել է Ռուսաստանի 3 հեռուստակայանների և երկու ռադիոկայանների ուղիղ եթերում հինգշաբթի կազմակերպված ասուլիսում, որը կոչվում է ՝ «Ուղիղ կապ Պուտինի հետ»:
«Մեր հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նա դեռ Դանիայի վարչապետն էր… նա իր հետ վերցրել էր ձայնագրիչ, թաքուն ձայնագրել էր մեր խոսակցությունը և հետո հրապարակել լրատվամիջոցներում, – ասել է ՌԴ ղեկավարը՝ պատասխանելով Ռուսաստանի և Եվրոպայի միջև վստահության մասին հարցին, – այսպիսի դեպքերից հետո ի՞նչ վստահության մասին է խոսքը»:
Նա եվրոպական առաջնորդներին մեղադրել է ԱՄՆ-ից վախենալու մեջ՝ ասելով, որ իրենք նույնիսկ տանն են շշուկով խոսում, որ Ամերիկան չլսի և առաջարկել է մեծ Եվրոպա ստեղծել, որը Լիսաբոնից կձգվի մինչև Վլադիվոստոկ, որպեսզի չվերածվեն չնչին խաղացողների, որոնցից ապագայում ոչինչ կախված չի լինի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքից
Եկեք ես տսանկյունից էլ խորհենք մտածենք իսկ ինչի Պուցինը չի ասել ինչի մասին են խոսացել որ ձայնագրել են ,ինչ գաղտնի բաների մասին են խոսացել՞՞՞՞՞՞ և եթե ժողովրդից գաղտնի կեղտեր են ուզում անել ․․ինչ վատ բան կա ձայնագրության մեջ հը ՞՞՞՞