Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու հետ պայքարում սկսել են օգտագործել հենց մարդուն». Ռուբեն Բարենց

Ապրիլ 17,2014 14:44

«Քանի ժողովուրդը պաշտպանում է իր կրոնը, հավատքը, ավանդույթները, նա մնում է չենթարկված ժողովուրդ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը՝ ներկայացնելով աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին շատ երկրներին սպառնացող գաղափարական հեղափոխությունը՝ այն անվանելով «գաղափարական պատերազմ», երբ փորձում են պարտադրել լիբեր-ֆաշիզմը: «Ի՞նչ է դա իրենից ներկայացնում: Դա մեկ կամ մի քանի իրավունքի գերակայությունն է այլ իրավունքների հանդեպ, օրինակ՝ համասեռամոլի իրավունքը ավելի կարեւոր է, ավելի պաշտպանված է, քան հասարակ ընտանիքի իրավունքները, աբորտի իրավունքը ավելի իշխող է, քան երեխա ծնվելու իրավունքը, նոր կյանք ստանալու իրավունքը»,- ասաց Արման Բոշյանը՝ նկատելով, որ ամենն ուղղված է իրականության մեջ ձեւափոխել հասարակությունն այնպես, որ այն կորցնի կապը իր արմատների հետ, որից հետո դառնա կառավարելի, չկարողանա վերլուծել իրական վիճակը երկրում:

Ըստ Արման Բոշյանի՝ այս քաղաքականության գլխավոր դերակատարները Արեւմուտքն է՝ Եվրոպան եւ ԱՄՆ:

«Արեւմուտքին ո՞վ է տվել լիազորություններ, որ գա, մեզ ինչ-որ բան քարոզի: Այդպիսի լիազորություն կարող է ունենալ մի մարդ, որն ընտրվել է ժողովրդի կողմից եւ մինչեւ ընտրվելը նա զգուշացրել է բոլորին, որ ես գալու եմ, ձեր մշակույթը փոխեմ»,- ասաց նա:

Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ, քաղաքագետ Ռուբեն Բարենցն էլ նշեց, որ դոլարի իշխանությունով ուզում են գաղութի բերել բոլոր պետությունները, եւ դա շատից- քչից իրենց մոտ ստացվում է:

«Մարդու հետ պայքարում արդեն վաղուց չեն օգտագործվում պայթուցիկներ, զենք, մարդու հետ պայքարում սկսել են օգտագործել հենց մարդուն,- ասաց նա,- այդ մարդկանց ֆինանսավորում են, պատրաստում, լարում ընդդեմ ավանդական հասարակությունների»: Ըստ պարոն Բարենցի՝ այդ ամենի դեմ պետք է պայքարել՝ կրոնը, եկեղեցու դերը մեր կյանքում ամրապնդելով եւ մեզանում ազնիվ երիտասարդների պատրաստելով: «Պետք է պատրաստել երիտասարդներին՝ տղաներին՝ պատրիարխալ, ազնիվ, ուժեղ, նրանց պետք է հովանավորել, նրանց պետք է սովորեցնել որոշակի արժեքային համակարգեր, որի արդյունքում նրանց կտանեն իշխանություն կամ կպատրաստեն իշխանության համար»,- ասաց նա:

Մեր հարցին, հայաստանյան հասարակությունը ի՞նչ միտումներով է ընկալում «եվրոպական արժեքները», մենք դեպի ո՞ւր ենք գնում, պարոն Բոշյանը պատասխանեց. «Մեր մոտ՝ Հայաստանում, կոտրեցինք եւ կոտրեցինք ոչ միայն մենք, այլ նաեւ եկեղեցին դա արեց: Հայաստանը նախադեպ է իրենից հանդիսանում, առաջին երկիրն է, որ 2013-ից սկսած, երբ այդ պրոցեսը ուժեղացավ, դա բացարձակ ձեւով հասարակությունը չընդունեց, եւ այսօր պրոցեսը դանդաղեց, որովհետեւ առողջ ուժերը բարձրացել են, առաջինը եկեղեցին: Եկեղեցում կարող է անձեր լինեն, որ մարդկանց դուրը չի գալիս, բայց եկեղեցին ինստիտուտ է»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930