Ապրիլի 16-ին, ժամը 11.10-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում Երևանի Ադոնցի փողոցում գտնվող հյուրանոցի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ME Magnum» տիպի 9 մմ տրամաչափի գազային թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» նռնակին նմանվող 1 նռնակ` պայթուցիչով, «ՌԳԴ-5» նռնակին նմանվող 1 նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 85 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 96 փամփուշտ, «Նագան» տիպի ատրճանակի 7,62 մմ տրամաչափի փամփուշտին նմանվող 14 փամփուշտ, «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի փամփուշտ` կրակված հրապատիճով, և 8 մմ տրամաչափի գազային ատրճանակի փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն