Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի ու բարձրահարկից իրեն «քցելու» սովորություն ունեցողի նմանությունները

Ապրիլ 17,2014 13:27

«ՕԵԿ-ը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալուն, այսպես պատասխանեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա այս առիթով հիշեց մի անեկդոտ, «բարձրահարկից իրեն անընդհատ գցել ցանկացող մարդու մասին, որը սովորություն է դարձրել իրեն գցելն ու ողջ մնալը»:

Հրապարակախոս, «Բարեփոխում» հ/կ-ի նախագահ Կարինե Հակոբյանն ասաց, թե սկզբունքորեն դեմ է կոալիցիա գաղափարին ու նշեց. «Դեմ եմ կոալիցիա գաղափարին այնպիսի մի երկրում ու քաղաքական իրավիճակում, ինչպես Հայաստանն է: Կոալիցիա ստեղծում են պատերազմական իրադրության ժամանակ, երբ կա փաստացի իրական, ազգային համախմբում: Հայաստանում այդ իրավիճակը գոյություն չունի»:

Արդյոք ՕԵԿ-ը ընդդիմությո՞ւն է հարցին՝ տիկին Հակոբյանը պատասխանեց. «Եթե իշխանություն չէ, ուրեմն ընդդիմություն է»:

Լարիսա Ալավերդյանն այլ կարծիք ունի. «Չեմ համարում, որ ՕԵԿ-ը իրեն որպես ընդդիմություն է դիրքավորում»:

Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին Կարինե Հակոբյանը գերադասեց ոչինչ չասել, քանի դեռ նա ոչինչ չի արել որպես վարչապետ ու նշեց. «Քանի որ բոլորիս հայտնի է, որ ինքն անձամբ ուզում էր այդ աշխատանքն իրականացնել կամ ինքնահաստատման ու պատվախնդրության խնդիր, որ հասարակությանը ապացուցի, որ ճիշտ էր այս նշանակումը»:

Այնուհետև դառնալով նախարարական պորտֆելներին՝ տիկին Հակոբյանը նշեց. «Հին անուններով փոփոխություն իրականացնել չի կարելի»:

Լարիսա Ալավերդյանը ողջունեց Տիգրան Սարգսյանի հրաժարականն ու ասաց. «Ես ողջունում եմ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Նա այդպես էլ չդարձավ քաղաքական պաշտոնական անձ: Նա քաղաքական կամքի կրողը չէր: Նույնը կասեմ նախարարների մասին»:

Հովիկ Աբրահամյանին անդրադառնալով՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Հովիկ Աբրահամյանն ունի այնպիսի ունակություններ, որ կարող է լինել օլիգարխիկ խոշոր սեփականատերերի համախմբող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930