Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական և ադրբեջանական «ջղաձգումներ»՝ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին

Ապրիլ 17,2014 13:15

«Ամերիկյան կողմի համար հայոց ցեղասպանությունը առավելապես քաղաքական առևտրի առարկա է»,-այսօր անդրադառնալով ԱՄՆ Սենատի արտաքին հանձնաժողովի կողմից հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման փաստն այսպես մեկնաբանեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նկատեց, թե ԱՄՆ-ն մի կողմից Թուրքիայի վրա ճնշումներ է բանեցնում, մյուս կողմից աշխարհաքաղաքական բևեռացումների համատեքստում է:

Ըստ պարոն Մելքոնյանի ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ն հայերին սիրաշահելու մտադրություն ունի: Նա շարունակեց. «Այս քայլերը միայն սառը քաղաքական հաշվարկների համատեքստում են տեղավորվում: Սրանք իրականում քայլեր չեն, այլ կիսաքայլեր»:

Պարոն Մելքոնյանը հայոց ցեղասպանությանն ընդառաջ թուրքական կողմից որոշ «ջղաձգումներ» է նկատում ու նշում. «Թուրքական կողմն իր հռչակած քաղաքականության գերին է և ամեն անգամ ստիպված է լինում որոշակի քայլեր անել հակադարձելու համար: Թուրքական հակադարձումների ֆորմատը լայնանում է, բացի ագրեսիվ ավանդական մեթոդներից, նրանք ունեն մեկ այլ ուղղվածություն. քողարկված արտաքուստ տոլեռանտությամբ քայլեր են, որոնց խորքում հակահայկականություն կա»:

Թուրքագետը նաև նշեց, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների՝ երկար ժամանակով զարգանալու հույսեր չկան:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե «Կողմնակից ենք ԼՂ-ին ամենաբարձր մակարդակի ինքնավարություն տրամադրելուն»,  պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Դա ադրբեջանական հռետորաբանության քիչ արծարծվող կետերից է: Դա նորություն չէ, մի քանի անգամ ևս ադրբեջանական կողմը հայտարարել է և կարծում եմ հաշվարկել է ադրբեջանական կողմը Ղրիմի և մյուս օջախների հետ կապված հաշվարկներ է արել: Դրանք ամենաերևակայական իրականությունում հնարավոր չէ պատկերացնել, քանի որ Արցախը և ժողովրդավարության առումով, և տարբեր այլ ինստիտուցիոնալ առումներով առավել է, քան Ադրբեջանը և չի կարող ավելի բարձր ժողովրդավարություն ունեցող պետությունը մաս կազմել սուլթանական պետության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930