Այսօր Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը լսեց «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների 13.12.2013թ. N 2-2965 դիմումի վերաբերյալ պարզաբանումներ:
Հիշեցնենք, որ այս կազմակերպությունների դիմումն առնչվում էր ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի արտահայտությանը, որով նա, ըստ դիմումատուների , վիրավորել էր եզդիներին:
Այս նիստում հանձնաժողովը լսել էր պատգամավոր Մանվել Բադեյանի պարզաբանումները, իսկ նախորդ նիստում՝ դիմող կողմին :
Ինչպես տեղեկացրեց Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ Մանվել Բադեյանն արդեն բազմիցս պարզաբանումներ է տվել հարցի կապակցությամբ՝ մամուլով եւ այլ հրապարակային եղանակներով:
Կարդացեք նաև
Հարցի վերաբերյալ որոշումը հանձնաժողովը կկայացնի մեկ շաբաթվա ընթացքում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ