Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ շինարարություն, այնտեղ կարմիր բերետավորներ

Ապրիլ 17,2014 13:05

«Տեսակետ» մամուլի ակումբի այսօրվա հյուրերը՝ «Սասուն» ազգագրական համույթի ղեկավար Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, փաստաբան Ալբերտ Կանդալյանը, կոնսերվատորիայի դասախոս Անահիտ Հովսեփյանն անդրադարձան Սայաթ- Նովա 10 եւ 12/25 ա հասցեում շարունակվող շինարարության, ՀՀ վարչական դատարանում ընթացող նախնական նիստին:

Փաստաբանը, որը ներկայացնում է բնակիչների շահերը, հայտնեց, թե վարչական դատարան են դիմել քաղաքապետարանի շինթույլտվությունն անվավեր ճանաչելու համար:

Սակայն դատարանը մերժել է կիրառել հայցի ապահովման միջոցը՝ շինարարությունը դադարեցնել, քանի որ ըստ նրա, դատավոր Արգիշտի Ղազարյանը մերժել է այն՝ պատճառաբանելով, թե «քաղաքապետարանը ուր կարող է փախնել:Այսինքն, վճիռը կլինի, քաղաքապետարանը կկատարի, շինարարությունը պետք չի կասեցնել»:

Փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն է արել, որովհետեւ ըստ նրա, դատավորը կարծես լինի քաղաքապետարանի դատապաշտպանը եւ որոշակի շահերով է առաջնորդվում. «Ոնց մտածում եմ, բարձր պաշտոնի ինչ-որ մի չինովնիկ աջակցում է շինարարությանը, հաշվի առնելով բազմաթիվ գրությունները, որոնք չեն համապատասխանում օրենքին: Դատավորը նույնիսկ չսպասելով, գնար իր սենյակ, իբր մտածեր, գար, մերժեր, տեղում առանց սպասելով քաղաքապետարանի դիրքորոշմանը, մերժեց»:

Փաստաբանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդությունը, եթե դատավորը մերժի, իրենք հայցադիմումից հրաժարվելու ե դատավորին չվստահելու հիմքով,  եւ դիմելու են նույն դատարան այլ դատավորի մասնակցությամբ վարույթը սկսելու համար:

Անդրադառնալով դատարանի շահագրգռվածությանն այս գործում, փաստաբանն ասաց. «Հիմա հրաման են կատարում, չգիտեմ, քաղաքապետարանի խնդրա՞նքն են կատարում, չգիտեմ: Քաղաքապետարանի ներկայացուցիչները ընդհանրապես ոչ մի բացատրություն չեն տալիս,փորձ էլ չեն անում, իսկ քաղաքապետարանն աչքաչափով որոշել է, թե շենքը մի մետր այս կողմ է, թե այն»:

Կաշառակերության համար դիմել են դատախազությանը, ոստիկանությանը, սակայն հիմքեր չեն հայտնաբերվել, եւ մերժել են:

Քաղաքապետարանը, ըստ բնակիչների, կարող է մեկ պատասխանել, թե զավթած հող գոյություն չունի, մեկ էլ հակառակը՝ զավթած հող գոյություն ունի:

Սայաթ-Նովա 12 շենքի բնակչուհի, 1965թ-ից այդ տարածում բնակվող, պրոֆեսոր Անահիտ Հովսեփյանի համար տարօրինակ է այս շինարարությունը, որտեղ խախտված են քաղաքաշինության նորմերը: Նա զարմացած է, թե ինչու են օրինական շինարարություն իրականացնող մարմինները վախենում, բնակիչների նկատմամբ դիմում են ուժի, կարմիր բերետավորներին ապավինելուց:

Տիկինն ասաց, թե իր տան մեջ չի զգում իրեն, իր ննջասենյակի եւ բարձրացող պատի միջեւ ընկած տարածությունը 5 մետր է.«Եթե պատը բարձրանա, արդեն երկու հարկ է բարձրացել,երրորդ հարկը բարձրանալուց հետո իմ բնակարանը այլեւս արեւ չի ունենա, չհաշված բակի տարածքը, ճանապարհը»:Ըստ նրա, հաշվի չի առնվել բնակիչների կարծիքը, շենքը հո արձան չի պետք է գործի»«-ասաց նա:

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հուսահատված է այն պահից, երբ մեկ տարի առաջ սկսվել են դատական գործընթացները:

Sayan-Nova_12_2Sayan-Nova_12_3

Ըստ նրա, իրավապահ մարմիններն իրավաչափ չեն գործել. «Գալիս են մարդու տանը խուզարկություն են անում: Կիրակի օրով ժամը 9-ին մի քննիչ գալիս մի ողջ բակից ցուցմունք վերցնում, ուզում են  հարցին լուծում տալ»:

Անդրանիկ սարկավագը ցույց տվեց մի փաստաթուղթ, որը քաղաքապետարանի թույլտվությանն է, սակայն իբր այդ փաստաթղթի գողության համար էկլ քննություն է տարվել, քրեական գործ հարուցվել .«Մենք դիմում են, որ մեր բնակիչներին սպառնում են, քրեական գործ չի հարուցվում, բայց փաստաթուղթը գողանալու համար հարուցում են»:

«Ես չեմ ընդունում այդ իշխանավորներին, իշխաններին: 15 թիվը, իբրեւ սասունցի եմ ասում, թշնամու դեմ էր, այսօր չգիտեմ ում դեմ եմ պայքարում: 15 թիվն իմ համար ավելի ճշմարիտ է,պարզ , շիտակ եմ, դեմ դիմաց ես կռիվ արել, բայց հիմա չգիտեմ»,-ասում է Անդրանիկ Սարկավագը:

«Կա մորթապաշտություն, աթոռ, շահ: Այսօր միայն «վաճառվում» է, «տրվում է վարձովից» բացի այլ բաներ չկան երկրում:Ց ավում եմ, որ անգրագետ մասնագետներն այսօր դարձել են մեր երկրի իրական դեմքը կամ աշխարհը:Այդ անգրագետ մարդկանց գրություններն ու պատասխաններն իմ համար ծիծաղելի եւ ողբալի են»,-ասաց Ա.Մանուկյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930