Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մանուկյան. «Դ!ԵՄ ԵՄ»-ը ՏՏ ոլորտի շարժումը չի. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 17,2014 12:51

Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ  Հովիկ Աբրահամյանն երեկ ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին։ Վարչապետը հայտնել է, որ շարունակելու է ավելի զարգացնել եւ ամրապնդել ՏՏ ոլորտի եւ կառավարության հետ համագործակցությունը։ Մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ ՀՀ վարչապետը ներկաների հետ քննարկել է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման արդյունքում ստեղծված իրավիճակը։

«ՉԻ»-ի հետ զրույցում, «Դ!ԵՄ ԵՄ» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հայտնեց, որ իր տեղեկություններով նախաձեռնությունից որեւէ անդամ կառավարության հետ հանդիպմանը ներկա չի եղել: ««Դ!ԵՄ ԵՄ»-ը ՏՏ ոլորտի շարժումը չի։ Հետո, որքանով տեղեկացված եմ, այդ հանդիպումներն արվում են ՏՏ ոլորտի գործատուների հետ։ Այստեղ ես որեւէ խնդիր չեմ տեսնում, եւ պարտադիր չէ, որ մենք այնտեղ պետք է ներկա լինենք, որովհետեւ մենք գործատու չենք»,- նշեց նա։

Թե ինչ հույսեր են կապում նախաձեռնության անդամները նորանշանակ վարչապետի հետ՝ Դավիթ Մանուկյանն ասաց, որ իրենք հույսեր կապում են այն քաղաքացիների հետ, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են։ «Որեւէ անձի հետ որեւէ հույս առանձնապես չեմ կապում, կլինի դա անձ, վարչապետ, թե այլ պաշտոնակատար՝ մտածելով, որ հանրային պահանջը, ճնշումը ուժեղ է, եւ քաղաքացիների համախմբվածության շնորհիվ, ցանկացած կառավարություն վաղ թե ուշ կզիջի»,- ասաց նա։

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930